Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սոցիալական ընդվզումը սաղմնավորման փուլում է

Սոցիալական ընդվզումը սաղմնավորման փուլում է
02.06.2013 | 13:18

Գործադուլի ալիքը հասել է նաև Երևանի թաղապետարանի ենթակայության ներքո գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդներին, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ՝ 40 ժամի փոխարեն: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ վարորդներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդն ուղղակի վտանգի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել. սրանք են մեր պայմանները, եթե հարմար չէ, դուրս եկեք աշխատանքից:

Բողոքի տարբեր ակցիաների արդեն ականատես ենք եղել թե՛ կարկտահարությունից տուժած գյուղացիների, թե՛ չնչին կենսաթոշակով գոյատևող ազատամարտիկների, թե՛ բանակում սպանված զինծառայողների հարազատների կողմից: Առաջիկա օրերին գործադուլ են պատրաստվում անել նաև փաստաբանները:
Անկախ Հայաստանում հազիվ թե մեկը հիշի նման դեպքեր, երբ մեկը մյուսի հետևից բողոքի ակցիաներ ու գործադուլներ կազմակերպեն առանձին սոցիալական խավեր: Բողոքի ակցիաները, զանգվածային կամ ոչ զանգվածային հանրահավաքները միշտ էլ եղել են կա՛մ կեղծված ընտրություններից հետո, կա՛մ քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջով: Կարճ ասած՝ ըմբոստության բոլոր ակցիաներն էլ եղել են այն բանից հետո, երբ քաղաքացիները փորձել են վերականգնել իրավական ծանր հետևանքների հասցրած անարդարությունները:
Հիմա նշմարվում են նախանշաններ, որ ձևավորվում են առանձին սոցիալական խավեր, որոնք առաջ են քաշում իրենց սոցիալական պահանջներն ու փորձում տեր կանգնել դրանց:
Մնում է, որ սոցիալական խավերը թույլ չտան տարբեր քաղաքական ուժերի՝ բողոքի ամեն մի ալիքից հետո փախցնել սեփական շահաբաժինը, այլ՝ հարկադրեն նրանց հետամուտ լինելու և լուծելու հենց քաղաքացիների խնդիրները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ